ՀՀ-ն զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման կարողությունները. ԱԻՆ


ՀՀ-ն զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման կարողությունները. ԱԻՆ
Հոկտեմբեր 18 21:00 2018

Հոկտեմբերի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գրասենյակի (ՊՎՆԳ) ղեկավար Սայլաս Գեսեթին, Ռազմական համագործակցության գրասենյակի ներակայացուցիչներ Սթիվեն Չուին և Չադ Մուրոյին:

Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման նպատակն էր քննարկել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) աղետների արձագանքման վերաբերյալ ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում:

Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը նշել է, որ ԱԻ նախարարությունը մշտապես բաց է համագործակցության նոր ուղղությունների համար և կարևորել ԱՄՆ հարուստ փորձի ներդրման հնարավորությունները Հայաստանում:



loading...