Նախագահ Սարգսյանն ընդունել է «Փրայսուոթերհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին


Նախագահ Սարգսյանն ընդունել է «Փրայսուոթերհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին
Հոկտեմբեր 18 20:10 2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Փրայսուոթերհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ PwC Ռուսաստանի և Եվրասիայի գործադիր գործընկեր, գլխավոր տնօրեն Իգոր Լոտակովին, PwC Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և PwC Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին:

«Փրայսուոթերհաուս Կուպերս»-ը աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 157 երկրում: 2007 թվականից ընկերությունն աշխատում է նաև Հայաստանում:

Հանդիպմանը քննարկվել են մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնմանը, մասնավորապես ներդրումային տեսանկյունից Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հնարավոր ծրագրերն ու գաղափարները: 



loading...