ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտարարությունը՝ ՀԲՖ-ի նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտարարությունը՝ ՀԲՖ-ի նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Հոկտեմբեր 18 19:56 2018

Հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) նախագահի 02.08.2018թ. կայացած ընտրություններից հետո Հայաստանի բռնցքամարտի ներկայացուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաները և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահների հետ ունեցած անձնական հանդիպուները, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ուսումնասիրել է ստեղծված իրավիճակը և այն հանգուցալուծելու նպատակով առաջարկում է կազմակերպել և անցկացնել ԱԻԲԱ-ի կանոնադրությանը և ԱԻԲԱ-ի կանոններին (AIBA BYLAWS հոդված 37) համապատասխան ՀԲՖ-ի նախագահի նոր ընտրություններ՝ հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի բոլոր ներկայացուցիչների (ԱԻԲԱ-ի կողմից կազմակերպված միջազգային մրցաշարերին մասնակցած մարզիչներ, մարզիկներ, բռնցքամարտի վետերաններ) իրավունքներն ու շահերը և բոլորին ծանուցել ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունների անցկացման օրակարգի, վայրի և ժամի մասին` խստորեն պահպանելով ՀԲՖ-ի կանոնադրության 4.2.1, 4.2.2, 10.3.3 և 10.5.3 կետերի դրույթները:



loading...