Նիկոլ Փաշինյանը՝ Շանթ Հարությունյանի, Հունան Պողոսյանի և Գագիկ Ծառուկյանի մասին


Նիկոլ Փաշինյանը՝ Շանթ Հարությունյանի, Հունան Պողոսյանի և Գագիկ Ծառուկյանի մասին
Հոկտեմբեր 18 18:51 2018

«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և, կարող ենք ասել, որ փոխադարձաբար տեղեկատվությունը կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի, կհասնի մեզ», -  այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար:ՀՀ վարչապետի շատոնակատարը նշեց նաև, որ այս պահին շբման գծում աննախադեպ հանգիստ իրավիճակ է։

 

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանում օլիգարխեր չկան։ Երբ լրագրողները նրան փոխանցեցին, որ Գագիկ Ծառուկյանը գործարար է, տիրապետում է խոշոր բիզնեսի, Փաշինյանը արձագանքեց. «Ոչ մեկի համար, կարծում եմ, գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է»։Երբ լրագրողներից մեկը վարչապետի պաշտոնակատարին հիշեցրեց իր խոսքերը, թե որևէ օլիգարխ խորհրդարանում անելիք չունի, Փաշինյանը արձագանքեց. «Հայաստանում օլիգարխներ չկան»։

Փաշինյանն անդրադարձավ նաև իր այն հայտարարությանը, թե «Շանթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լկտի հայհոյանքներ է հնչեցրել և ծեծել իրեն»։ Փաշինյանն ասաց, որ այսօր արդեն խոսել է իրավապահ մարմինների հետ և ասել, որ նորից քննության առնեն այդ գործը։

Մանրամասները՝ տեսանյութում․