Աջ ղեկով մեքենաների ներկրման հետ կապված կրկին բողոքի ակցիա է սկսվել բագրատաշենում


Աջ ղեկով մեքենաների ներկրման հետ կապված կրկին բողոքի ակցիա է սկսվել բագրատաշենում
Հոկտեմբեր 18 17:01 2018

Աջ ղեկով մեքենա ներկրողներն այսօր  բողոքի ակցիա են իրականացնում Բագրատաշենում:

Ցուցարարները հայտնել են, որ շուրջ 130 մեքենա կանգնած է Բագրատաշենի անցակատում, մոտ  2000 մեքենա՝  Վրաստանում:  

Քաղաքացիները տեղյակ չեն եղել, մաքսատան պատին էլ կպցրած է եղել այն, որ կա մինչեւ հոկտեմբերի 1-ը արգելք, հետո կարող են բերել:

Հիշեցնենք,որ աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» օրենքի նախագիծը՝ համաձայն որի 2018-ի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն է արգելվում Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, իսկ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չէր արգելվում երկրի ներսում: