Առողջապահության նախարարությունը ստուգումներ կիրականացնի «Արմենիա» ԲԿ-ում և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում


Առողջապահության նախարարությունը ստուգումներ կիրականացնի «Արմենիա» ԲԿ-ում և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Հոկտեմբեր 18 16:42 2018

Առողջապահության նախարարությունն առաջիկայում ստուգումներ կիրականացնի «Արմենիա» բժշկական կենտրոնում և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

«Դրանք շարունակական ստուգումներ են, որ միշտ կատարվել են և կատարվելու են, պարզապես հիմա մենք որևէ բանով կաշկանդված չենք»,-  նշեց Թորոսյանը:

Նա նաև հայտնեց, որ շարունակվում են ստուգումները «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, քանի որ քննչական կոմիտեն պահանջել է նաև 2015 և 2015 թվականների հիվանդների ընդունման պատմագրերը: