Ֆեդերացիան հակված է եղել և միշտ հակված է լինելու բոլոր հարցերը լուծել քաղաքակիրթ և իրավական ճանապարհով


Ֆեդերացիան հակված է եղել և միշտ հակված է լինելու բոլոր հարցերը լուծել քաղաքակիրթ և իրավական ճանապարհով
Հոկտեմբեր 18 16:32 2018

Հարգելի Մարզաշխարհի ներկայացուցիչներ (այդ թվում՝ դժգոհող գործընկերներ), և լրագրողներ,

Ինչպես գիտեք ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության դիմաց բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի և նրա ղեկավարության:

Բազմիցս հրապարակային առաջարկել ենք հանդիպել և առկա խնդիրները քննարկել, սակայն մնացել ենք անարձագանք:

Քիչ առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի հետ ունեցել եմ հեռախոսազրույց և վերջինս առաջարկել է հանդիպել և քննարկել առկա խնդիրները:

Ցանկանում եմ նշել, որ հանդիպումներին և քննարկումներին շատ ենք սպասել և միանշանակ ողջունում ենք նման մոտեցումը:

Ավելորդ չեմ համարում նշել, որ հենց սպորտի նախարարություն և այլ կառույցներ մեր կողմից ներկայացված գրությունները միշտ մնացել են անարձագանք, վերջիններս չեն արձագանքել այդ հանդիպումներին, այնուամենայնիվ ողջունում եմ նորանշանակ նախարարի նման ողջամիտ քայլը:

Այսօր կհանդիպենք նախարարի և դժգոհողների ներկայացուցչի հետ և վերջապես հնարավորություն կունենանք բոլոր խնդիրները քննարկելու և քաղաքակիրթ ճանապարհով լուծելու համար:

Գտնում եմ, որ հանդիպումը պետք է լինի հրապարակային և այդ իսկ պատճառով կհրավիրեմ լրագրողի, ով առցանց կտեսաձայնագրի մեր քննարկումը:

Նշեմ, որ Ֆեդերացիան հակված է եղել և միշտ հակված է լինելու բոլոր հարցերը լուծել քաղաքակիրթ և իրավական ճանապարհով, այլ ոչ՝ էմոցիոնալ պահանջների և սաբոտաժի միջոցով:

Հարգանքով՝ Ֆեդերացիայի նախագահ Ա.Գևորգյան