12 անհրաժեշտ քայլ՝ բեղմնավորումից առաջ


12 անհրաժեշտ քայլ՝ բեղմնավորումից առաջ
Հոկտեմբեր 18 16:26 2018

Ամուսնու հետ որոշում եք կայացրել երեխա՞ ունենալ: Իսկ պատրա՞ստ եք դուք այդ հերոսությանը, և պատրա՞ստ է արդյոք դրան ձեր օրգանիզմը: Մինչդեռ կարևոր է, որ ձեզ ֆիզիկապես և հոգեպես պատրաստեք այդ ոչ դյուրին փորձությանը: Հղի կինը՝ երջանիկ կին է, սակայն որքան էլ դա երջանիկ իրադարձություն լինի կնոջ կյանքում, հղիությունը նաև՝ տոքսիկոզ է, դեպրեսիա, առողջության հետ կապված և շատ այլ բարդություններ է:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 12 խորհուրդ, որոնց արժե հետևել, եթե ցանկանում եք խուսափել բեղմնավորումից անմիջապես հետո ծագող բարդություններից, և ցանկանում եք ծննդաբերել բնական ճանապարհով և ոչ թե կեսարյան հատումով:

1. Անցեք բուժզննում

Եթե անգամ դուք և ձեր զուգընկերը գանգատներ չունեք, միևնույն է՝ նպատակահարմար է բուժզննում անցնել: Պետք է այցելեք մանկաբարձ-գինեկոլոգին (ուռուցքաբանին), թերապևտին: Հարկ կլինի հանձնել ամենատարբեր անալիզներ՝ արյան (ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի, գեպատիտի) և սեռական օրգանների վարակի, ցանկալի է այցելել գենետիկ-բժշկի, քանի որ ինքներդ էլ կարող է չիմանաք, որ ժառանգական այս կամ այն հիվանդության կրողն եք: Եթե հնարավորություն ունեք, ապա լավ կլինի անցնեք հղիության նախապատրաստման համալիր հետազոտություն. այդպիսի ծառայություններ առաջարկվում են շատ կլինիկաներում:

2. Այցելեք ատամնաբույժին

Դա անհրաժեշտ է, քանի որ ատամների առողջությունը մեծ ազդեցություն է ունենում առողջության վրա ընդհանրապես: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ ատամների հիվանդությունները կարող են հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: Միաժամանակ, եթե հղիության ժամանակ ատամների հետ կապված բարդություններ ծագեն, ապա դրանցով զբաղվել հնարավոր չի լինի, քանի որ հղի կանանց անգամ ռենտգենը հակացուցված է:

3. Սահմանեք համապատասխան չափ

Հղիության վրա բացասաբար կարող է անդրադառնալ ինչպես ավելորդ, այնպես էլ՝ ցածր քաշը: Եթե քաշը նորմայից ավելի է, ապա պետք է միջոցներ ձեռնարկել կամ դիմել բժշկի:

4.Ճիշտ սնվել

Հետևեք հավասարակշռված սննդակարգին, որը կներառի բոլոր խմբերին պատկանող մթերք՝ միս, ձուկ, թռչնեղեն, մրգեր, բանջարեղեն, հացահատիկային կուլտուրաներ և այլն: Կարևոր է դրանց պատրաստման եղանակը. աշխատեք չտապակել, ցանկալի է խաշած օգտագործել: Կրճատեք կծվի, թթվի, աղի օգտագործումը:

5.Մի փորձիր հղիանալ, մինչև համոզված չլինես, որ առողջ ես

Դա շատ կարևոր է, եթե դու իրոք կասկածեր ունես կապած առողջության հետ կամ արդեն սկսել ես հղիության հետ կապված ծրագրեր կազմել:

6.Օգտագործիր В վիտանին

Համոզվիր, որ չունես В խմբի վիտամինների պակաս: Ուշադրություն դարձրեք հատկապես՝ ֆոլիևյան թթվի առկայությանը: Այն հայտնի է որպես պտղի զարգացման շեղումները կանխարգելող տարր: Այս թթուն պարունակվում է լյարդի, նարնջի հյութի, լոբու, այլ մթերքների մեջ: Այն այժմ ներարկվում է տարբեր ուտեստների, անգամ՝ հացի մեջ:

7.Եթե ախտորոշել են ,,անեմիա,,

Եթե Ձեզ մոտ ախտորոշվել է ,,անեմիա,, ապա համբերությամբ լցվեք, քանի որ ստիպված կլինեք անցնել հատուկ սննդակարգի և ընդունել բժշկի կողմից նշանակված դեղերը:

8.Սահմանափակեք կոֆեինի ընդունումը

Պարտադիր չէ ընդհանրապես հրաժարվեք սուրճից կամ սև թեյից, սակայն խորհուրդ է տրվում օրական ընդունել մեկ փոքրիկ գավաթից ոչ ավելի: Դա վերաբերում է կոֆեին պարունակող ցանկացած ըմպելիքի:

9. Հրաժարվեք սպիրտային խմիչքներից

Ցանկացած ալկոհոլային խմիչք կարող է խանգարել հղիությանը: Սպիրտայինի օգտագործումը, ծխելը և թմրամիջոցները կարող են հանգեցնել վիժման, վաղաժամկետ ծննդաբերության և փոքրիկը կարող է խեղումներով ծնվել:

10. Շրջապատող միջավայրը

Պաշտպանեք Ձեզ, հատկապես, եթե ապրում եք մեծ քաղաքում. ամենայնս պետք է խուսափել վատ ջրից, օդից, արտանետվող գազերից:

11. Պաշտպանվեք վիրուսներից

Պարբերաբար լվացեք ձեռքերը, քիթը, հնարավորության դեպքում ամեն օր բնակարանում անցկացրեք խոնավ և հատուկ հակամիկրոբային նյութերով մաքրում:

12.Մարզվեք

Աշխատեք ամեն օր մարզանք անել կամ անդամագրվել որևէ մարզակումբի: Շեշտը դրեք ճկունությանը նպաստող վարժությունների վրա: Այս առումով օգտակար է յոգան:

Ձեզ ամբողջությամբ նվիրեք ապագա հղիությանը: Թուլացեք և հաճույք ստացեք կյանքից ' Ձեր և Ձեր երեխայի համար կարևոր այդ ժամանակահատվածում: