Վրաստանում արշավի ժամանակ ռուս կին է մահացել


Վրաստանում արշավի ժամանակ ռուս կին է մահացել
Հոկտեմբեր 18 15:56 2018
Վրաստանում ռաֆթինգի՝ լեռնային գետով լողարկման ժամանակ ռուս զբոսաշրջիկ է մահացել, հայտնում է «Интерфакс»-ը:
 
Ռուս կինը մահացել է Վրաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սվանեթի շրջանում: Մահացածի ինքնությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, սակայն լրատվամիջոցները գրում են, որ խոսքը 33-ամյա Մարիա Լվովայի մասին է:
 
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել:
 
Այս տարվա հուլիսին Վրաստանում հանգստի ժամանակ մահացել էր Ուկրաինայից զբոսաշրջիկ Եվգենի Ալեքսանդրովը: Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել լեռնային արշավի ժամանակ: