Մեր հասարակությունը պատրաստ չէ ունենալ խորհրդարանական պետություն. Կ. Քոչարյան


Մեր հասարակությունը պատրաստ  չէ ունենալ խորհրդարանական պետություն. Կ. Քոչարյան
Հոկտեմբեր 18 14:26 2018

Մեր  հասարակությունը գնում է ընտրելու ոչ թե դասական Խորհրդարան, այլ երկրի ղեկավար:Մեր հասարակությունը պատրաստ չէ ունենալ խորհրդարանական երկիր:Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Մեր հասարակության մենթալիտետը բավականն խորն է: Նրանք անձ են ուզում տեսնել և չեն պատկերացնում ինչ է խորհրդարանական հանրապետությունը: Նորից սկսվելու է այն դիսբալանսը, որտեղ իշխանությունը ապրելու է մի տրամաբանությամբ, հասարակությունը` մեկ այլ: Հասարակությունը միևնույնն է տեսնելու է այսօր Նիկոլ Փաշինյան, վաղը մյուսին, մյուս օրը՝ մեկ ուրիշին: Չի տեսնելու այս կամ այն կուսակցությանը, որոնք տարբեր  հարցերի լուծումներ են տալիս»,-ասաց նա:

Այն հարցին, թե ԲՀԿ-ն կհաղթահարի՞ անցողիկ շեմը և ինչ կարգավիճակում կգտնվի, քաղտեխնոլոգը պատասխանեց.

«ԲՀԿ-ն կհաղթահարի անցողիկ շեմը: Այստեղ խնդիրը նրանում է, թե ինչքան իմիջային կորուստ կրեց հոկտեմբերի երկուսին և հուշագրի ստորագրումից հետ: Սա այն ուժն է, որ ունի ֆինանսական ռեսուրսներ, կառույցներ և փորձ: Այս ամեն հաշվի առնելով՝ բնական է, որ կհաղթահարի  խորհրդարանական ընտրությունները»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով ՀՀԿ-ն ինքնստինքյան արդեն ընդդիմություն է դարձել: ՀՀԿ-ն  հնարավորություն ունի անցնելու, եթե վերաֆորմատավորվի, մաքրվի կրիմինալից, օլիգարխներից:

Վերջում անդրադառնալով ձերբակալություններին՝ Կարեն Քոչարյանն ասաց, որ ձերբակալելու համար պետք է լուրջ պատճառներ ունենալ:

«Վատ եմ վերաբերվում այն ձերբակալություններին, որոնք արվում են անհիմն, բաց թողնելու պայմանով»,-ասաց նա