Մենք չպետք է մեր երկրի կառավարումը տանք այն 60 հոգուն , ովքեր քաղաքական գործիչներ չեն. Հ. Իգիթյան


Մենք չպետք է մեր երկրի կառավարումը տանք այն 60 հոգուն , ովքեր քաղաքական գործիչներ չեն. Հ. Իգիթյան
Հոկտեմբեր 18 14:00 2018

Վարչապետը  հրաժարական է տվել ոչ ձախողված ծրագրի համար, ինչպես սովորաբար լինում է: Ես վտանգներ  չեմ տեսնում կապված այն բանի հետ, թե որ ուժը ինչքան տոկոս կունենան ԱԺ-ում: Մենք գնում ենք խորհրդարանական արտահերթ ընտրությունների, բայց գնում ենք նախագահական ընտրությունների տրամաբանությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպամմն ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

«ՄԵնք գնում ենք ընտրելու պետության առաջին դեմքին: ժողովուրդն այդպես է պատկերացնում: Եթե որևէ քաղաքական ուժ այլ կերպ է պատակերացնում, ուրեմն ինքը մնացել է նախկին դարաշրջանում: Քանի որ այսօր  հետ հեղափոխական տրամաբանությամբ մենք մինչև հիմա լուծում ենք պետության լեգիտիմ գլուխ ունենալու հարցը»,-ասաց նա:  

Իգիթյանի խոսքով՝ հետագայում կունենանք ընդդիմություն այն ժամանակ, երբ կստղծվի այն դաշտը, որտեղ հնարավոր է քաղաքական ուժեր ձևավորել: Հայստանում քաղաքական դաշտը  դասական ձևով ձևավորված չէ  ոչ միայն քաղաքականության, այլև հասարակության մեջ:

Բանախոսը նշեց, որ  մի ճամաբարից մյուս ճամբար թռչողները ոչ թե դավաճան են, այլ որովհետև նրանք քաղաքական գործիչներ  չեն, որոնց Սերժ Սարգսյանը նշանակում էր այս պաշտոնին, հիմա մտածում են, որ իրենց կարող է այլ պաշտոնյա նշանակել այդ պաշտոնին: Մենք չպետք է մեր երկրի կառավարումը տանք այն վաթսուն հոգուն, որոնք քաղաքական գործիչներ չեն: Դա այն մեծամասնությունն է, որն ընտրում  է վարչապետ, նախագահ, Սահմանադրության խորհուրդ  և այլն և որն անում է ամեն ինչ: Հայաստանում իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ այդ վաթսուն հոգուն:

Իգիթյանի խոսքով՝ մեր երկրում և՛ իշխանություը, և՛ ընդդիմությունը, որպես երկրի ղեկավար տեսնում են նիկոլ Փաշինյանին: 

Նա ՀՀԿ-ն բաժանվեց երկու մասի: Առաջին մասը մտածում է, որ  չպետք  գնալ ընտրությունների, երկրորդ մասի մեջ  մարդիկ են, ովքեր մաքուր են  իրենք գործունենության մեջ: Ո՛չ քաղաքական ուժերը , ո՛չ էլ հասարակությունը  պատրաստ չէ դեկտեմբերին գնալ խորհրդարանական ընտրությունների:

«ՀՀԿ-ի մեջ լավ մարդիկ կան, ովքեր բողոքում են, որ իրենց հայհոյում են: Կարծում եմ՝ ժամանակն է, որ այդ մարդիկ դուրս գան կուսակցությունից, որից հետո կավարտվեն հայհոյանքները»,-խոսքը եզրափակեց  Հովհաննես Իգիթյանը: