Ազգային ժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից թեկնածու չի լինելու


Ազգային ժողովի նախագահի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից թեկնածու չի լինելու
Հոկտեմբեր 18 14:10 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հերքում են տեղեկությունն այն մասին, որ կուսակցությունում քննարկվում է խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի կամ Լենա Նազարյանի թեկնածությունը։

Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։ «Նման որոշում  չունենք»,- ասաց Կոստանյանը։

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԱԺ նախագահի պաշտոնին կնշանակվի ՔՊ վարչության անդամներից մեկը։

Մասնավորապես խոսվում է, որ այդ պաշտոնին այս պահին հավակնում է առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, պատգամավորներ Ալեն Սիմոնյանը եւ Լենա Նազարյանը։