Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ


Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Հոկտեմբեր 18 13:52 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, տեղեկացնում են վարչապետի մամուլի ծառայությունից։ 

Դրանում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով ընդունեցի Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին լուրը: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության այդ գործողությունը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ զոհերի հարազատներին և բարեկամներին, բոլոր տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»: