Ոստիկանների կողմից անչափահասին ծեծելու միջադեպի հանգամանքները պարզելու համար ՀՀ ոստիկանապետը նշանակել է ծառայողական քննություն


Ոստիկանների կողմից անչափահասին ծեծելու միջադեպի հանգամանքները պարզելու համար ՀՀ ոստիկանապետը նշանակել է ծառայողական քննություն
Հոկտեմբեր 18 13:38 2018

Երևանի ավագանու անդամ Արմեն Ղալեչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ոստիկանությունում ծեծի են ենթարկել անչափահասի և ծնողին տեղյակ պահելու նրա պահանջը կատարվել է միայն ժամեր անց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Այսօր ահազանգ ստացա այն մասին, որ երևանաբնակ մի անչափահասի իրավունքներ են խախտվել Երևանի ոստիկանության բաժանմունքներից մեկում: Փաստաբան Դավիթ Արղամանյանի հետ տուժող կողմից տեղեկացանք, որ ոստիկանությունում ծեծի են ենթարկել անչափահասին, նվաստացրել են նրան և ծնողին տեղյակ պահելու իր պահանջը կատարվել է միայն ժամեր անց: 

Վաղը դատաբժշկական փորձագիտության տվյալները ստանալուց հետո այս գործին ընթացք տալու համար տուժող կողմի հետ գնալու ենք ՀՔԾ: