Հուսով եմ՝ բոլորդ լավ հանգստացել եք. Կարապետյանը՝ նախարարներին

Հուսով եմ՝ բոլորդ լավ հանգստացել եք. Կարապետյանը՝ նախարարներին
Հունվար 12 12:10 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստը տեւեց բավականին կարճ: Նշենք, որ սա կառավարության այս տարվա առաջին նիստն էր: «Հուսով եմ՝ բոլորդ լավ հանգստացել եք, 2017 թվականի ռեժիմը լինելու է շատ ծանր: Իմիջիայլոց, հանգստյան օրերը շատ չէի՞ն: Եկեք քննարկենք, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- դիմելով գործադիրի անդամներին հարցրեց Կարապետյանը:

Կառավարության անդամներից եւ ոչ մեկը չարձագանքեց: