Զոհրաբ Մնացականյանը անդրադարձավ Ռիչարդ Միլսի հայտարարությանը


Զոհրաբ Մնացականյանը անդրադարձավ Ռիչարդ Միլսի հայտարարությանը
Հոկտեմբեր 18 13:11 2018

 

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ հանդիպման ժաանակ  անդրադարձել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին։

Այն հարցին, թե այդ հայտարարություններում տողատակ տեսնում է արդյոք, Մնացականյանը պատասխանեց. «Մենք աշխատում ենք մեր դիրքորոշումների շրջանակում եւ շարունակելու ենք անել այն, ինչ անելու ենք մեր դիրքորոշումների շրջանակներում»։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք անակնկալ էր նման հայտարարությունը, որին Մնացականյանն արձագանքեց. «Անակնկալների մասին չեմ ուզում խոսել։ Անակնկալներ ամեն օր լինում են»։