Կառավարությունը հերթական արտոնությունը տվեց «Արմենիա Վայն»-ին. կստեղծվի 144 աշխատատեղ


Կառավարությունը հերթական արտոնությունը տվեց «Արմենիա Վայն»-ին. կստեղծվի 144 աշխատատեղ
Հոկտեմբեր 18 13:05 2018

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց 2016 թվականին «Արմենիա Վայն» գործարան ՍՊ ընկերությանն արդեն իսկ տրված՝ մաքսատուրքից ազատման արտոնություն սահմանող կառավարության որոշման մեջ՝ ներդրումային ծրագիրը ընդլայնելու նպատակով:

Նոր սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 3.4 մլրդ դրամ, որից նախատեսվում է կիրառել մաքստուրքից արտոնություններ:

Ծրագրով նախատեսված է ստեղծել 144 աշխատատեղ, 204 հազար դրամ միջին աշխատավարձով:

Ընկերությունը փաստացի իրականացրել է 4 մլրդ 737 մլն դրամի ներդրում, իսկ մինչ այժմ հաստատված արտոնությունունների գումարը կազմել է 1.4 մլրդ դրամ: