Մելանյա Թրամփին փոխադրող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել


Մելանյա Թրամփին փոխադրող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել
Հոկտեմբեր 18 11:13 2018
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփին փոխադրող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել օդանավի ծխոտման պատճառով, հայտնել է CNN հեռուստաընկերությունը:
 
Ըստ աղբյուրի՝ թռիչքից մոտ 10 րոպե անց ինքնաթիռի առաջնամասում ծխի հետքեր են հայտնվել, զգացվել է այրումի հոտ: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Վաշինգտոնի մերձակա էնդրյուս ավիաբազայում:
 
CNN-ի տվյալով՝ միջադեպի պատճառը, ամենայն հավանականությամբ, մեխանիկական անսարքությունն էր: Մելանյա Թրամփն ուղևորվում էր Ֆիլադելֆիա (Փենսիլվանիայի նահանգ)՝ հանդիպելու մի խումբ երեխաների հետ: