Նախնական տվյալներով՝ Կերչում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան


Նախնական տվյալներով՝ Կերչում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան
Հոկտեմբեր 18 10:20 2018

Ղրիմում Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցած պատահարի  հետեւանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հոկտեմբերի 17-ին, կեսօրին մոտ Ղրիմում Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է կրակահերթ:

Նախնական տեղեկություններով՝ կա 19 զոհ և 50-ից ավել տուժած, ովքեր հիմնականում քոլեջի ուսանողներ և աշխատակիցներ են: