«Հրապարակ». Ողջ նախկին էլիտան հավաքվել է «Օջախ»-ում. ներկա է եղել Սերժ Սարգսյանը, մասնակցել է նաեւ Լֆիկը


«Հրապարակ». Ողջ նախկին էլիտան հավաքվել է «Օջախ»-ում. ներկա է եղել Սերժ Սարգսյանը, մասնակցել է նաեւ Լֆիկը
Հոկտեմբեր 18 08:51 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանությունը, որքան էլ սթրեսի մեջ ու մեկուսացած, շարունակում է ապրել բնականոն կյանքով։ Երեկ «Օջախ» ռեստորանում հավաքվել է ողջ նախկին էլիտան՝ նշել են ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի թոռան ծնվելը։

Ներկա են եղել գրեթե բոլոր նախկինները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Անգամ ոչ մեկի հետ չշփվող Աղվան Հովսեփյանն է ուշացումով եկել։ Մասնակցել են ՀՀԿ-ից կապերը խզած նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ նույնիսկ՝ Լֆիկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: