Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին


Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հոկտեմբեր 18 10:00 2018

Հանրապետության տարածքում`

 

Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։

 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով:

 

Երևան քաղաքում`

 

Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է անձրև։

 

Երևան քաղաքի հոկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28.00C (1997 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1.00C (2007 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.30C



loading...