Էմմի հուշերը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրվա հետ կապված


Էմմի հուշերը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրվա հետ կապված
Հոկտեմբեր 17 20:31 2018

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանն այսօր կդառնար 64 տարեկան։ Դուստրը՝ Էմմին, ով այս օրերին  Հայաստանում է, սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մայրիկի՝ կյանքով լեցուն սև ու սպիտակ մի քանի լուսանկար ու դրան կից հուզիչ գրառում կատարել՝ շնորհավորելով նրան տարեդարձի առթիվ. «Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էի․․․ Էլի ներվայնացա, էլի բան չի փոխվել»։

Մեկ այլ հրապարակում մայրիկի մասին Էմմին ուղեկցել է օդ, կյանք, քամի, լույս, կամք, հավատք հեշթեգորեվ, որոնք բնորոշում էին Նադյային։

Հիշեցնենք, որ Նադեժդա Սարգսյանը կյանքից հեռացել է հուլիսի 2-ին` 63 տարեկան հասակում։ Նա երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Նրան հուղարկավորել են քաղաքային պանթեոնում` ամուսնու` քանդակագործ Դավիթ Բեջանյանի կողքին: