Առանց պատուհանի այս ինքնաթիռները շուտով հնարավորություն կտան բոլոր ուղևորներին հիանալ դրսի տեսարաններով


Առանց պատուհանի այս ինքնաթիռները շուտով հնարավորություն կտան բոլոր ուղևորներին հիանալ դրսի տեսարաններով
Հոկտեմբեր 18 00:07 2018

Ինքնաթիռով ճամփորդելիս գրեթե բոլորն էլ ցանկանում են պատուհանի կողքին գտնվող նստարանին նստել, որպեսզի վերևից կարողանան հիանալ մոլորակի գեղեցիկ տեսարաններով։ Բայց շատ շուտով այլևս կարիք չի լինի «կռվելու» պատուհանով նստարանին նստելու համար, քանի որ բրիտանական մի ընկերություն հանդես է եկել հիանալի նախաձեռնությամբ։

 

Ընկերությունն առաջարկում է ստեղծել գերժամանակակից օդանավեր, որոնք չեն ունենա պատուհաններ․ դրանց փոխարեն պատերի վրա ներսից հավաքված կլինեն OLED տեսակի էկրաններ, որոնք էլ ինքնաթիռի վրա տեղադրված տեսախցիկների միջոցով ցույց կտան այն ամենը, ինչ կատարվում է դրսում։ Կարճ ասած՝ գերժամանակակից ինքնաթիռներում շրջապատը տեսանելի կլինի բոլորի համար, այն էլ՝ բոլոր կողմերից։ Բացի այդ՝ համակարգն օժտված կլինի նաև շատ այլ օգտակար ֆունկցիաներով։

 

Բրիտանական ընկերության մասնագետները նշում են, որ ընդամենը 10-15 տարուց հնարավոր կլինի ունենալ այդպիսի ինքնաթիռներ, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, իսկ ինքնաթիռներն այս պահին կառուցելու բոլոր խոչընդոտները շատ շուտով կվերանան։



loading...