Չինաստանում խանութի աշխատակցուհին կերակրելու ժամանակ սահել և ընկել է լիմոնային շնաձկների ակվարիումը։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է Metro պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելքում, Ցզյասին քաղաքում։ Անձնակազմի ժողովին ուշացող աշխատակցուհին վազելիս է եղել շնաձկներով ապակե կամրջի վրայով և չի նկատել, որ դրա կափարիչը բաց է եղել։ Նա բախվել է դրան և ջուրն է ընկել գիշատիչ ձկներին կերակրելու ժամանակ։
Գործընկերները միանգամից նետվել են աղջկան օգնության. անվտանգության երկու աշխատակից ջուրն են նետվել և հանել են նրան։ Աղջիկը չի տուժել։
Լիմոնային շնաձկները կարող են մինչև երեք մետրի հասնել։ Սովորաբար նրանք սնվում են ձկներով և թռչուններով, սակայն կարող են պոտենցիալ վտանգ սպառնալ նաև մարդկանց։