Կերչի քոլեջի ուսանողուհին պատմել է կատարվածի մասին


Կերչի քոլեջի ուսանողուհին պատմել է կատարվածի մասին
Հոկտեմբեր 17 23:00 2018

Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանողուհի Վիկտորիան պատմել է РИА Новости-ին, որ պայթյունը որտացել է առաջին հարկում դասամիջոցի ժամանակ:

«Մենք դուրս եկանք փողոց և սկսեցին պայթյուններ լսվել: Նախ առաջին հարկում,, այնուհետև երկրորդ հարկում: Բոլորը սկսեցին բղավել և սկսվեց հրաձգություն: Ձայները մոտեցան, սկսեցին կրակել ուսանողների վրա»,-պատմել է փրկված ուսանողուհին:

Հիշեցնենք, որ կատարվածի հետևանքով զոհվել է 18 մարդ, 50-ը` վիրավոր է:

ՌԴ ՔԿ-ն նախ դիտարկեց կատարվածը որպես ահաբեկչություն` հայտարարելով, որ շենքում գործի է դրվել պայթուցիկ սարք, այնուհետև խոսվեց «սպանություն» հոդվածի մասին: