Ուկրաինան հավաստել է ամերիկացի օդաչուի մահը Սու-27-ի կործանման հետևանքով


Ուկրաինան հավաստել է ամերիկացի օդաչուի մահը Սու-27-ի կործանման հետևանքով
Հոկտեմբեր 17 22:25 2018

Ուկրաինայի Վինիցայի մարզում կործանված Սու-27ՈՒԲ-ի անձնակազմի երկրորդ անդամը եղել է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի զինծառայող: Այդ մասին հայտնել են հանրաետության ռազմաօդային ուժերում:

Կործանման մասին հայտնի է դարձել նախօրյակին: Նախ հաղորդվել էր, որ զոհվել են Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի օդաչուներ:

Սակայն ավելի ուշ Գլխավոր շտաբը հանել էր ամերիկացի զինվորականի վերաբերյալ հիշատակումը: Ըստ որում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հայտարարել էին, որ իրենց զինվորականն Ուկրաինայում ինքնաթիռի վթարի «մասնակից է դարձել»:

Կործանված Սու-27ՈՒԲ-ի հրամանատարը գնդապետ Իվան Պետրենկոն էր, նա զբաղեցնում էր օդուժի հրամանատարի տեղակալի պաշտոնը: Ուկրաինայում հոկտեմբերի 8-ից մինչեւ 19-ը տեղի են ունենում «Մաքուր երկինք-2018» ավիացիոն վարժանքները՝ ՆԱՏՕ-ի երկրների զինվորականների մասնակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



loading...