Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանի որդու առաջադրման մասին


Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանի որդու առաջադրման մասին
Հոկտեմբեր 17 20:38 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործընթացներում  ընտանեկան ավանդույթները դրական չի համարում: Այդ մասին Արմավիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է բոլոր համայնքներում ինքը սատարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, բացի Հրազդանից, որտեղ քաղաքապետի թեկնածուն Սասուն Միքայելյանի որդին է:

«Մենք կարծում ենք, որ դա լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում, նամանավանդ՝ այս փուլում: Մենք շատ սիրում և հարգում ենք և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Սևակ Միքայելյանին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Խոսելով Էջմիածնում հնարավոր «կլանային» պայքարի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք հիմնականում գլխատված են, բայց կլինեն որոշակի խմբեր, որոնք կփորձեն ընտրությունները այլ տրամաբանության մեջ դնել:



loading...