Պարո՛ն Փաշինյան, քանի՞ մանր և խոշոր եղջերավոր անասուն եք հեղափոխական տեմպերով արտահանել. Էդուարդ Շարմազանով


Պարո՛ն Փաշինյան, քանի՞ մանր և խոշոր եղջերավոր անասուն եք հեղափոխական տեմպերով արտահանել. Էդուարդ Շարմազանով
Հոկտեմբեր 17 20:07 2018

Բերդը պաշարելուց առաջ, երբ բարիկադներ էիր կառուցում, այն ժամանակ պիտի մտածեիր՝ թշնամիներ չկան. այս մասին Tert.am-ի հետ զրույցում, դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ասաց ԱԺ փոփխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով նրա այն հայտարարությանը, թե չնայած քննադատել և քննադատում են քաղաքական ուժերին, դա չի նշանակում, թե Հայաստանում թշնամիներ են փնտրում կամ պիտի փնտրեն:

«Երբ դու հաղթում ես, ստանում ես քո ցանկալի արդյունքը, պաշարում ես ԱԺ-ն, ճնշում ես, երբ դու ասում ես՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք», ասում ես՝ «սև-սպիտակ», ԱԱԾ, վախեցնում ես, քո սպառնալիքը, պրեսինգը փաստացի գործում է, և խորհրդարանը գնում է լուծարման, շատ հեշտ է ասել՝ բոլորն իմ բարեկամներն են: Եվ, ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանի ելույթում ես իր արարքների որևէ զղջում չտեսա, բոլորս էլ սխալական ենք: Գնահատական չտեսա իր՝ օգոստոսի 17-ի հայտարարության, «սև ու սպիտակի» ելույթի հայտարարության, ԱԺ-ում բավականին ծայրահեղական ելույթների վերաբերյալ: Էն ժամանակ թշնամի էինք, հիմա թշնամի չե՞նք, հիմա ո՞ր հայտարարության հիմքը վերցնենք, էն ժամանակ սև ու սպիտակ էինք, հակահեղափոխական էինք, հիմա արդեն Հանրապետականից կարելի լավ, պրոֆեսիոնալ կադրեր տանել կառավարություն, երբ որ տեսնում ես, որ կառավարությունը ձախողում է, և բացի քեզանից ու ԱԱԾ տնօրենից ուրիշ աշխատող չկա»,- ընդգծեց նա:



loading...