Կոտայքի մարզում վթարի են ենթարկվել թաղման մասնակիցները. Mercedes-ը մի քանի պտույտ շրջվել է. կան վիրավորներ


Կոտայքի մարզում վթարի են ենթարկվել թաղման մասնակիցները. Mercedes-ը մի քանի պտույտ շրջվել է. կան վիրավորներ
Հոկտեմբեր 17 16:22 2018

Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։45-ի սահմաններում 37-ամյա Ռազմիկ Գ.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 QC 497 համարանիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Աբովյան ավտոճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել քարերին, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու նրա ուղեւոր 66-ամյա Ազգանուշ Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը մասնակցելիս է եղել իր ազգականի թաղման արարողությանը, իսկ նրան եւ վիրավոր ուղեւորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, եւ օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները։