Պայթյուն Կերչի քոլեջում. կա 10 զոհ եւ վիրավորներ (տեսանյութ)


Պայթյուն Կերչի քոլեջում. կա 10 զոհ եւ վիրավորներ (տեսանյութ)
Հոկտեմբեր 17 15:31 2018

Այսօր պայթյուն է որոտացել Կերչի քոլեջում, ինչի արդյունքում 10 հոգի մահացել է, կան 50ից ավելի վիրավորներ: Հայտնի է, որ քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել: 

Ղրիմի Կերչ քաղաքի մետալուրգիական ուսումնարանը տեղակայված է Վոյկովի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, արտակարգ իրավիճակների ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: