Ողբերգական դեպք Արարատի մարզում. Արտաշատի շուկայում հայտնաբերվել է 45-ամյա տղամարդու դի


Ողբերգական դեպք Արարատի մարզում. Արտաշատի շուկայում հայտնաբերվել է 45-ամյա տղամարդու դի
Հոկտեմբեր 17 11:18 2018

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գլխավոր շուկայում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները շուկայի տարածքում գտնվող կիսակառույց շինության մոտ հայտնաբերել են Վերին Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Համլետ Գաբրիելյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, էլեկտրահարվել է։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։