Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ. Ն. Զոհրաբյան


Գագիկ  Ծառուկյանն օլիգարխ չէ. Ն. Զոհրաբյան
Հոկտեմբեր 17 14:41 2018

Մենք հավատարիմ ենք մեր քաղաքական պայմանավորվածությանը, 2 շաբաթ հետո խորհրդարանը օրենքի ուժով կգնա ինքնալուծարման։ «Բարգավաճ Հայաստանը» թեկնածու չի առաջադրելու և  2 շաբաթ հետո մենք կմտնենք արտահերթ ընտրությունների ժամանակացույցի մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասասց ԲՀԿ կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը

Հարցին, լինելով օլիգարխ՝ ԲՀԿ ցուցակը կրկին գլխավորելո՞ւ է Գագիկ Ծառուկյանը, Զոհրաբյանը հակադարձեց. «Ո՛չ, Գագիկ  Ծառուկյանը օլիգարխ չէ։ Օլիգարխը այն մարդն է, ով պետական լծակները օգտագործում է սեփական բիզնես իմպերիայի բարեկեցության համար»։

Զոհրաբայնը  նշեց, որ  կառավարության հետ համաձայնության են եկել, որ խորհրդարան անցնող 4-րդ ուժի համար գոնե նվազագույն շեմ սահմանվի.

«Մենք մի դիտարկում եւ վերապահում ունենք՝ պարտադիր օրենքի ուժով ամրագրել 4-րդ ուժի ներկայությունը եւ հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը, ես ինքս շատ լուրջ կանխատեսում ունեմ, որ այս 4-րդ ուժը պայմանականորեն  անգամ 1 տոկոս վստահության քվե չի հավաքելու, այս դեպքում հասկանալի չի լինի, թե որքանով է ժողովրդավար, որքանով է արդար, որ 0.01 տոկոս հավաքած ուժը լինի խորհրդարանում, մենք կառավարության հետ եկանք փոխզիջման, եկանք համաձայնության, որ 4-րդ ուժի համար գոնե նվազագույն շեմ սահմանվի 3 կամ 2 տոկոսը, որ գոնե այդ տոկոսի դեպքում ինքը ներկայացված լինի խորհրդարանում, որպեսզի մենք կարողանանք ասել, որ 4-րդ քաղաքական ուժը գոնե հանրային նվազագույն ինչ-որ շերտի շահերն ու տեսակետն է ներկայացնում»,–ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։