Շտապօգնության մեքենաների հարցը ՀՀ ողջ տարածքում լուծված է․ (տեսանյութ,լուսանկարներ)


Շտապօգնության մեքենաների հարցը ՀՀ ողջ տարածքում լուծված է․ (տեսանյութ,լուսանկարներ)
Հոկտեմբեր 17 10:42 2018

Այօր տեղի ունեցավ Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության կողմից ՀՀ-ին 200 շտապօգնության մեքենաների անհատույց նվիրատվության արարողությունը, որին ներկա էին նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու իր կինը, ինչպես նաև ՀՀ կառավարարության այլ անդամներ։

Արարողության ընթացքում ելույթ ունեցան ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը և ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

«Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրված շտապօգնության 200 ավտոմեքենայից 65-ը ռեանիմոբիլ է, 135 գծային շտապօգնության մեքենա: Չինաստանի աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել թարմացնել, համալրել հանրապետության շտապօգնության ամբողջ ավտոպարկը: Նվիրաբերված մեքենաները հագեցած են ժամանակից սարքերով, օժանդակ պարագաներով, ինչն էլ ավելի կհեշտացնի բուժանձնակազմի աշխատանքը միաժամանակ այն դարձնելով ավելի որակյալ և արդյունավետ : Մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել բժշկական օգնություն ՝ նվազեցնելով մահացության դեպքերը»,-ասաց նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Արսեն Թորոսյանը նկատեց նաև, որ հայ-չինական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն առողջապահության ոլորտում։ «Ուզում եմ շեշտել, որ Չինաստանի հետ այս համագործակցությունը ոչ թե պարզապես առողջապահական ոլորտին է առնչվում, այլ խոսում է երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Չինացի մեր գործընկերները ավտոմեքենաների տրամադրման գործընթացը կազմակերպել է մեծ պատասխանատվությամբ, նախքան մեքենաների բաշխումը վերապատրաստելով բժիշկներին ու բուժքույրերին»,-հավելեց Արսեն Թորոսյանը:

Մանրամասները` տեսանյութում.

Վաչիկ Գրիգորյան