Երեւանի օրը կնշվի հոկտեմբերի երկրորդ կիրակի


Երեւանի օրը կնշվի հոկտեմբերի երկրորդ կիրակի
Հոկտեմբեր 17 14:28 2018

ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ««Հայաստանի Հանրապետության պետական տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ ավելի արդյունավետ է եւ տեղին, որ Երեւանի օրը, ինչպես նախկինում էր, սահմանի երկրի կառավարությունը, քանի որ այն թույլ է տալիս որոշակի շարժունություն ապահովել:

Չնայած կառավարության դիրքորոշմանը, հանձնաժողովն այս օրինագծին դրական եզրակացություն տվեց: Դրանով հաստատվում է, որ Երեւանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ կիրակի՝ ինչպես խորհրդային տարիներին «Էրեբունի-Երեւան» տոնը:



loading...