Սա վտանգավոր մեսիջ է Ադրբեջանի պես ագրեսոր պետության համար. Բագրատյանը՝ Միլսի հայտարարության մասին


Սա վտանգավոր մեսիջ է Ադրբեջանի պես ագրեսոր պետության համար. Բագրատյանը՝ Միլսի հայտարարության մասին
Հոկտեմբեր 17 14:02 2018

«Երբեևէ չպետք է անտեսվի հայ ժողովրդի հավաքական կարծիքը և որևէ տարածք ՀՀ-ն չպետք է զիջի այն պարզ պատճառով, որ իր պատմական տարածքները ազատագրվել են հայ ժողովրդի կողմից և նման հազարավոր կորուստների գնով ազատագրված հողը երբևէ սակարկման առարկա չի կարող լինել։ Որևէ իշխանություն նման մտայնություն ունենալու դեպքում դատապարտված անվերապահ խորտակման»։ Այս մասին, Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն, անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: Հարցազրույցի ընթացքում դեսպանը հայտնել է, թե հայ ժողովուրդն, ի վերջո, պետք է որոշի` ո՞ր լուծմանն է ինքը պատրաստ:

Հարցին, թե դեսպանը նաև ասում է, որ տարածքների վերադարձը բանակցային գործընթացի մի մաս պետք է դառնա, այսինքն խոսում է գրեթե նույն ձևով ինչպես պաշտոնական Բաքուն, զարմանալի չէ՞ այս առումով, Բագրատյանը պատասխանեց․ «Աշխարհաքաղաքական տարբեր կոնֆիգուրացիաների պարագայում և նաև լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետք է բանակցությունների առարկա չդիտարկել ազատագրված տարածքները, և դեսպանի խոսքը տարակուսանք է առաջացնում այն պարզ պատճառով, որ իր ողջ գործունեության ընթացքում նման մոտեցում չի արձանագրվել, և հանկարծ գնացող դեսպանը հայտարարություն է անում հայ ժողովրդի արմատական շահերի դեմ»։

Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս առիթով, հարցի վերաբերյալ պատգամավորը տվեց հետեւյալ պատասխանը․ «Սա վտանգավոր մեսիջ է Ադրբեջանի պես ագրեսոր պետության համար, որը կարող է դա դիտարկել, որպես ԱՄՆ-ի դիրքորոշում, և ավելի սրել առանց այն էլ լարված սահմանային վիճակը և հղի է վտանգներով, որոնք այս պահին միգուցե այդքան արտահայտիչ չէ որովհետև մենք բացառիկ ժողովրդավարական կարգավիճակ ունեցով երկիր ենք, և ԱՄՆ-ն լինելով ժողովրդավարության ջատագով երկիր կարծես ընդունել էր, որ քաղաքացիները պետք է ապրեն ժողովրդավարական երկրի տարածքում, այլ ոչ թե ապրեն, որևէ ավտորիտար ռեժիմի պայմաններում, այս մեսիջի փոփոխության վտանգն եմ տեսնում»։



loading...