Ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվելու. Գ. Կոստանյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին


Ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվելու. Գ. Կոստանյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին
Հոկտեմբեր 17 13:39 2018

Ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպամմն ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Կոստանյանը նշեց, որ  Նիկոլ Փաշինյանի կառավարությանն աջակցելով՝ չի դավաճանում իր սկզբունքներին.

«Սկզբունքայնության շեղման ընդհանրապես դրեւորում չկա մի քանի պատճառներով՝ ընդհանրապես ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ որեւէ առնչություն երբեւէ ունի, կհասկանա, որ պետական ծառայության իմաստն ու կայունության երաշխիքը հենց ծառայությունն է պետությանը եւ հայրենիքին, ես երբեւէ որեւէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվելու եւ չեմ էլ շեղվելու, եթե որեւէ մեկը կարող է դիտարկել շեղում, ես շատ մեծ հաճույքով կլսեմ բոլոր հիմնավորումները»:

Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ իր հարցազրույցից հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է․ «Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը և  միշտ հարգանքով է վերաբերվում բոլորի որոշմանը։ Ինչ վերաբերում է ֆրակցիայի հետ հակասություն ունենալուն, մեր ֆրակցիան էլ նույն օրը հայտարարություն տարածեց, էդտեղ որտե՞ղ հակասություն տեսաք։ Ես եղել եմ թիմի անդամ եւ մնում եմ թիմի անդամ»,-ասաց Գևորգ Կոստանյանը։

 Տպել


loading...