ՃՏՊ Շոպրոնի փողոցում


ՃՏՊ Շոպրոնի փողոցում
Հոկտեմբեր 17 13:28 2018

Հոկտեմբերի 16-ին, ժամը 23:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարրզվել է, որ Շոպրոնի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում բախվել են Nissan Cube (վարորդը՝ Ա. Օ., 1990 թ.) և Երազ մակնիշերի (վարորդը՝ Վ. Մ., 1987 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են Nissan Cube մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:



loading...