Դաժան սպանություն Լոռիում. 26-ամյա տղան տնակում հայտնաբերել է 78-ամյա հոր դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վերքերով


Դաժան սպանություն Լոռիում. 26-ամյա տղան տնակում հայտնաբերել է 78-ամյա հոր դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վերքերով
Հոկտեմբեր 17 13:03 2018

Լոռու մարզում հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 21։10-ի սահմաններում Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղի թիվ 30 տնակում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տնակում հայտնաբերել են 78-ամյա Սերյոժա Պողոսյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ պարանոցի, կրծքավանդակի շրջաններում կան բազմաթիվ ծակած-կտրած վերքեր։

Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածին հայտնաբերել է որդին՝ 26-ամյա Տիգրան Պ.-ն:



loading...