Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանի 4 սահմանախախտի են ձերբակալել


Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանի 4 սահմանախախտի են ձերբակալել
Հոկտեմբեր 17 12:27 2018

Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանի 4 սահմանախախտների են ձերբակալել։

ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են,  որ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը հայ–թուրքական պետական սահմանը հատելու անօրինական փորձի ժամանակ ձերբակալվել է սահմանախախտների խումբ։  

Նրանք մտադրվել էին գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահմանը: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը:

Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները ծագումով Հարավային Ասիայից են: Սահմանն ապօրինի հատելու նպատակը կպարզեն լիազոր մարմինները: Սահմանված օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին: