Մանվել Գրիգորյանը դանդաղ մահանում է. փաստաբան


Մանվել Գրիգորյանը դանդաղ մահանում է. փաստաբան
Հոկտեմբեր 17 12:21 2018

Մանվել Գրիգորյանը դանդաղ մահանում է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց գեներալի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

«Մանվել Գրիգորյանի թոքի կեսը չկա, քաղցկեղ ունի և դիաբեթով է տառապում։ Մինչև կալանավորվելը նա ինսուլին չէր ստանում, կալանքից հետո բարձր դոզայով է ստանում։ Սա նշանակում է, որ կալանքի տակ գտնվելով՝ նրա առողջական վիճակը վատացել է»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին և նրան սխալ ինֆոմացիա են զեկուցում,որի հետևանքով՝ Մանվել Գրիգորյանը անհիմն գտնվում է կալանավայրում:

«Հարգելի պարոն վարչապետ, Դուք չեք տիրապետում իրավիճակին, խնդրում եմ հանձնարարեք մի կոմպետենտ անձի ստուգելու՝ երբ Մանվել Գրիգորյանը կալանքը կրում էր, ինչպիսի առողջական վիճակում էր, և կալանքը կրելուց հետո նրա հիվանդությունները ավելացել են, թե՝ ոչ: Եթե պարզվի, որ ես ճիշտ եմ ասում՝ ես ստախոս չեմ, եթե պարզվի, որ պետական լիազոր մարմինները ձեզ իրականությանը չհամապատասխանող զեկույցներ են ներկայացնում, ուրեմն մեր արդարադատության համակարգը այս առումով կաղում է»,-ասաց փաստաբանը: