Դերասանուհի Շուշան Թովմասյանն ամուսնացել է (լուսանկար)


Դերասանուհի Շուշան Թովմասյանն ամուսնացել է (լուսանկար)
Հոկտեմբեր 17 00:55 2018

Դերասանուհի Շուշան Թովմասյանն ու նրա ընտրյալը՝ «Երանի» ու «Երեւի» հեռուստասերիալների ռեժիսոր Վահե Սայանն ամուսնացել են:

Այդ մասին տեղեկանում ենք դերասան-հումորիստ Մկրտիչ Արզումանյանի` Instagram-ում հրապարակած լուսանկարից, որին կից նա շնորհավորել է զույգին. «Երջանկություն նորապսակներին։ Վահե ջան, Շուշ ջան, սիրով և երջանկությամբ լի տարիներ եմ մաղթում»։

Նորապսակների հետ լուսանկարով կիսվել է նաեւ դերասան Բեն Ավետիսյանը: Նա Instagram— ում գրել է. «Շնորհավորում եմ իմ լավ ընկերներին՝ ցանկանալով երջանկություն եւ անսահման սեր»։

Լուսանկարների ենք հանդիպում նաեւ Շուշանի միկրոբլոգում: