Հայաստանի հավաքականի ջախջախիչ հաղթանակը Մակեդոնիայի նկատմամբ


Հայաստանի հավաքականի ջախջախիչ հաղթանակը Մակեդոնիայի նկատմամբ
Հոկտեմբեր 16 22:30 2018

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում հանդիպեց Մակեդոնիայի ընտրանուն:

Հայաստան հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Մակեդոնիայի նկատմամբ՝ 4։0 հաշվով։

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացել է Մարկոսը՝ հեռահար հարվածով դառնալով գոլի հեղինակ:

67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Յուրա Մովսիսյանը։

Տուգանայինից կատարած հարվածով հաշիվը եռապատկեց Գևորգ Ղազարյանը:

Հանդիպման վերջակետը դրեց Հենրիխ Մխիթարյանը։

Մեր ընտրանին այս հաղթանակից հետո խմբում վաստակում է 6 միավոր: Մակեդոնիան 9 միավորով առաջին տեղում է: Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնն ունեն 3-ական միավոր: