Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. մայրը, հայրը և 3 տարեկան երեխան տեղում մահացել են


Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. մայրը, հայրը և 3 տարեկան երեխան տեղում մահացել են
Հոկտեմբեր 17 00:10 2018

Քիչ առաջ դաժան ու ոբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 17:40-ի սահմաններում Երևամ-Մեղրի ավտոճանապարհի 335-րդ կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, բախվել են Scania մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարն ու ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է: Մահացածներից մեկը 3 տարեկան երեխա է և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և երեխան:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը: