Պարզ չի՞, որ Սերժ Սարգսյանին Կոտայքի մարզպետ չենք նշանակելու․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)


Պարզ չի՞, որ Սերժ Սարգսյանին Կոտայքի մարզպետ չենք նշանակելու․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Հոկտեմբեր 17 00:01 2018

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակմանը։ Միրզոյանի կարծիքով անհրաժեշտ է անել եզրակացություններ անցյալի հետ կապված, սակայն կան նախկին իշխանության ներկայացուցիչներ՝ այդ թվում նաև պատգամավորներ, որոնք ապացուցեցին, որ պատրաստ են աշխատել նոր կանոններով, և հույս հայտնեց, որ Հունան Պողոսյանը հենց այդ մարդկանցից մեկն է։

«Համերաշխությունը շատ է շահարկվում, բայց սա մեզ համար իրոք արժեք է, և մենք իսկապես գնում ենք այդ ճանապարհով»․- ասաց Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը շեշտեց, որ այդ ամենի հետ մեկտեղ պետք է գնալ ողջամիտ ճանապարհով և հավելեց․-«Պարզ չի՞, որ Սերժ Սարգսյանին Կոտայքի մարզպետ չենք նշանակելու»։