Սյունեցիները բողոքում են Հունան Պողոսյանի նանակման դեմ. (տեսանյութ)


Սյունեցիները բողոքում են Հունան Պողոսյանի նանակման դեմ. (տեսանյութ)
Հոկտեմբեր 16 17:41 2018

Սյունիքի մարզի բնակիչներն այսօր  փակել են Գորիս-Կապան ճանապարհը։ Այս կերպ  բնակիչներն իրենց դժգոհությունն են արտահայտում Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանին նշանակելու կապակցությամբ: Սյունեցիները ցանկանում են, որ  իրենք ընտրեն իրենց  մարզպետին:

Այս մասին և  նորանշանակ  մարզպետի՝  բողոքավորների հետ  հնարավոր  հանդիպման մասին մասին  մանրամասներ իմանալու նխատակով ArmDay.am-ը կապ հաստատեց Սյունիքի մարզպետարանի հետ, որտեղից հայտնեցին, որ դեռևս ինֆորմացիա չունեն այդ մասին և զբաղված են եղել մարզպետին դիմավորելու հարցով:

Ոստիկանության լրատվության  բաժնից հայտնում են, որ աս պահին միջպետական ճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է:

Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում Հունան Պողոսյանը նշանակվել էր Սյունիքի մարզպետ։ ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։ Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Հունան Պողոսյանն ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: