Նատալի Սամարջյանը նշանակվել է Coro Southern California ժողովրդավարական կառույցի գործադիր տնօրեն

Նատալի Սամարջյանը նշանակվել է Coro Southern California ժողովրդավարական կառույցի գործադիր տնօրեն
Հունվար 12 12:00 2017

Հայուհի փաստաբան և հասարակական գործիչ Նատալի Սամարջյանը նշանակվել է Coro Southern California-ի գործադիր տնօրենի պաշտոնում։

Coro Southern California-ն ոչ կոմերցիոն կազմակերպություն է՝ նվիրված քաղաքացիական առաջնորդ դառնալու նպատակով երիտասարդների ուսուցմանը։ Նշվում է, որ Նատալին Coro էր եկել 2 տարի առաջ՝ Կալիֆոռնիայի կանանց իրավունքների կենտրոնից։ Ավելի վաղ Սամարջյանը մեծ ակտիվություն է դրսևորել հայ համայնքում որպես Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի Professional Network-ի (ամերիկահայ երիտասարդ մասնագետների ասոցիացիա) անդամ։ Սամարջյանը եղել է նաև Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի America We Thank You կոմիտեի անդամ։

«Կառավարման ողջ խորհուրդն ու անձնակազմը լավ են ճանաչում Նատալիին Coro-ում՝ որպես խորհրդի անդամ վերջին 2 տարում իր նվիրված աշխատանքի համար»,- ասված է Coro-ի նախագահ Յան Քեմփբելի՝ թիմի անդամներին ուղղված հայտարարության մեջ։

Նատալին կհաջորդի Սառա Հերնանդեսին. նա լքել է պաշտոնը դեկտեմբերին՝ Կոնգրեսի ընտրություններին մասնակցելու համար։

Նատալին կհաջորդի Սառա Հերնանդեսին. նա լքել է պաշտոնը դեկտեմբերին՝ Կոնգրեսի ընտրություններին մասնակցելու համար։