5 ուշագրավ փաստ միլիարդատերերի մասին


5 ուշագրավ փաստ միլիարդատերերի մասին
Հոկտեմբեր 15 23:48 2018

1. Միլիարդատերերի ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են
Փաստ է՝ միլիարդատերերի 90 տոկոսը տղամարդիկ են: Իսկ ավելի խորանալու դեպքում կիմանաք, որ նրանց 65 տոկոսը սպիտակամորթ են, իսկ 60 տոկոսը` 60 տարեկանից բարձր։

2. Չինացի միլիարդատերերը կրկնօրինակում են արևմտյան արիստոկրատների կենսաձևը
2015թ. տվյալներով՝ աշխարհում ամենաշատ թվով միլիարդատերերն ապրում են Չինաստանում` համարյա 600 հոգի: Հետաքրքրական է , որ նրանց մեծ մասը կրկնօրինակում է անգլիական արիստոկրատիայի կենսաձևը: Ասվածի ապացույցներից մեկն այն է, որ չինացի միլիարդատերերի շրջանում մեծ պահանջարկ են վայելում տան ծառայապետերը, որոնց ուսուցանման նպատակով երկրում գործում է առնվազն 2 դպրոց:

3. Ջոն Ռոկֆելերն աշխարհի առաջին միլիարդատերն էր
Ուղիղ 100 տարի առաջ` 1916թ., ամերիկացի գործարար Ջոն Ռոկֆելերը հռչակվեց աշխարհի առաջին միլիարդատեր: Նա կուտակել էր 1 մլրդ դոլարի կարողություն, ինչը ներկայիս փոխարժեքով հավասար է 30 մլրդ դոլարին:

4. Ներկայում նոր միլիարդատերերի «հայտնվելու» համար ամենաբարենպաստ ժամանակն է
Շատերը կարծում են, որ միլիարդատեր դառնալու համար հարկավոր է ծնվել հարուստ ընտանիքում ու կրկնապատկել ժառանգած կարողությունը։ Սակայն ժամանակակից աշխարհում մեծ թվով միլիարդատերեր ահռելի կարողություն են կուտակել` սկսելով «զրոյից»։ Ըստ ոլորտի վերլուծաբանների՝ առաջիկա 5-10 տարում «ինքնաստեղծ» միլիարդատերերի թիվը կհասնի 70 տոկոսի:


5. Սեփական ջանքերով միլիարդներ վաստակած մեծահարուստների հիմնական մասն այդ գումարներն ուղղում է բարեգործությանը
Միայն նա, ով ինքն է ժամանակին գումարի կարիք ունեցել, կարող է հասկանալ բարեգործության կարևորությունը: Ըստ 2014թ. անցկացված ուսումնասիրությունների արդյունքների՝ սեփական ջանքերով միլիարդներ վաստակած հարուստների մեծ մասն իրենց ֆինանսական միջոցներն ուղղում են բարեգործությանն ու դա անում են մեծ պատրաստակամությամբ: Նրանց թվում են Բիլ Գեյթսը, Էլոն Մասկը, Մարկ Ցուկերբերգը, Դաստին Մոսկովիցը և այլք:



loading...