Կոտայքի մարզում բախվել են Ոստիկանության և ՊՆ ծառայողների մեքենաները. 4 ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց


Կոտայքի մարզում բախվել են Ոստիկանության և ՊՆ ծառայողների մեքենաները. 4 ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբեր 15 22:46 2018

Հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ժամը 17:30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի Ձորաղբյուրի խճուղում՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են 29-ամյա Ալբերտ Փլիփոսյանի վարած Mercedes մակնիշի 22 ՍՏ 082 համարանիշի և 23-ամյա Վահե Ավագյանի վարած Opel մակնիշի 35 GN 720 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 ամսական երեխա է տեղափոխվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Գ.Շամշյանը հայտնում է, որ քանի որ Mercedes-ի վարորդը ոստիկանության ծառայող է, իսկ Opel-ինը՝ ՀՀ ՊՆ, դեպքի վայր են ժամանում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները և, հավանաբար, վթարի փաստով հետաքննությունը կանցկացնեն Ռազմական ոստիկանության ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է վիրավոր երեխայի ինքնությունը: