Հենրիխն ու Յուրան շատ ջերմ հարաբերություններ ունեն, որևէ խնդիր չկա. գլխավոր մարզիչ


Հենրիխն ու Յուրան շատ ջերմ հարաբերություններ ունեն, որևէ խնդիր չկա. գլխավոր մարզիչ
Հոկտեմբեր 15 19:14 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Մակեդոնիայի թիմի դեմ Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին:

 

«Իհարկե, տեսնում եմ այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը: Պետք է երկարաժամկետ ծրագիր սկսած մանկապատանեկան ֆուտբոլից, որպեսզի հավաքականում լինի մրցակցություն եւ խաղացողներն առաջադիմեն: Լավ օրվանից չէ, որ խաղացողները վատ մարզավիճակում են միանում հավաքականին:

 

 

Թիմում մարզվում են 25 ֆուտբոլիստներ եւ հաջորդ խաղում կլինեն փոփոխություններ: Մենք ունենք ռեսուրսներ երիտասարդկան հավաքականում, սակայն այս փուլում մենք ցանկանում էինք արդյունքի հասնել եւ նախապատվությունը տվեցինք փորձառու խաղացողներին: Հիմա պետք է լինենք ավելի կազմակերպված:

 

Մակեդոնիայի դեմ խաղում կլինեն նոր բաներ, քանի որ Ջիբրալթարի ու Մակեդոնիայի թիմերը շատ տարբեր են: Մակեդոնացիները միշտ փորձում են խաղալ առաջին համարով ու հարձակողական ֆուտբոլ:

 

Երկարաժամկետ ծրագրի մասին կարճ կասեմ, որ մեզ մոտ՝ Հայաստանում, երեւի կա 2-3 ակումբ, որն ունի ենթակառուցվածքներ: Մեզ մոտ չկա լուրջ ակադեմիա: Եթե մենք ունենանք ակադեմիաներ, երիտասարդները միասին կմարզվեն ու կսնվեն այնտեղ: Եվրոպական առաջատար երկրներում այդպես է: 14 տարիենից հետո խաղացողների մոտ այլ աշխատանք է պետք:

 

Հենց հիմա կենտրոնացած ենք, որ դաժան պարտությունից հետո մեր ֆուտբոլիստները լավ արդյունքի հասնեն: Կենտրոնացած ենք Մակեդոնիայի դեմ խաղին: Մարզումներին պաշտպանությունից դուրս գալը լավ է ստացվում, բայց ամեն բան ցույց կտա խաղը:

 

 

Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղից հետո ֆեդերացիայի նախագահի հետ չեմ հանդիպել, բայց հանդիպում եղել է փոխնախագահների հետ: Մինչեւ հավաքականը գլխավորելը ՀՖՖ նախագահի հետ զրուցել ենք հայական ֆուտբոլի մասին: Առաջին անհանգստացնող խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլի մասին էր: Շատ կարեւոր է մասսայական ֆուտբոլը:

 

Մարկոսն արդեն ապաքինվել է, իսկ Կառլենը վաղուց վնասված էր ստացել, հիմա նա արդեն պատրաստվում է մակեդոնացիների դեմ խաղին:

 

Անկեղծ եմ ասում, որ հավաքականի ֆուտբոլիստների հարաբերություններում լարվածություն չկա: Հենրիխն ու Յուրան շատ ջերմ հարաբերություններ ունեն, որեւէ խնդիր չկա:

 

Մեր թիմի ավագն ամենաշատն է վազել նախորդ խաղում ու լավագույնն էր բոլոր ցուցանիշներով: Մխիթարյանն իր խաղով ապացուցում է, նա կյանք է դնում, որ գա եւ ուրախացնի բոլորիս: Երկրպագուների հետ հանդիպմանը Հենրիխն ասաց, որ հարգում է բոլորին եւ եկել է իր ազգին ուրախացնելու համար:

 

Խնդիրը լինում է իրար հետ՝ պատրաստվածության եւ հոգեբանական: Լինում են նաեւ բարձրակարգ խաղացողներ, որոնք չեն կարողանում իրացնել պահերը, սակայն մեկ գոլից հետո ամեն բան փոխվում է: Նախորդ խաղում մենք 36 հարված էինք կատարել դարպասին: Պետք է ուժեղացնենք մանկապատանեկան ֆուտբոլը, որպեսզի մեր ֆուտբոլն այլ տեղ գա:

 

Մեր երկրպագուները մինչեւ վերջ աջակցում էին մեզ, սակայն ցավալի պարտություն կրեցինք: Գոնե կարողանանք այս խաղով հետ բերել հույսն ու հավատը երկրպագուների մոտ: Շատ կցանկանայի, որ երկրպագուները չկորցնեն հավատը: Բոլոր թիմերի մոտ էլ այսպիսի բաներ լինում են: Կցանկանայի, որ երկրպագուները գային եւ աջակցեին մեզ դժվար պահերին:

 

Արթուր Եդիգարյանին շատ լավ եմ ճանաչում, սակայն այս հավաքին գտանք, որ ավելի շատ պետք է խաղան այս ֆուտբոլիստները»,- ասաց Արմեն Գյուլբուդաղյանցը:



loading...