Գեղարքունիքում մեքենան հարվածել է ծառերին. ղեկին անչափահաս է եղել


Գեղարքունիքում մեքենան հարվածել է ծառերին. ղեկին անչափահաս է եղել
Հոկտեմբեր 15 17:20 2018

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 31-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառերին:

Ոստիկանությունից հայտնում են, որ 16-ամյա վարորդը եւ 17-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։